ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսների հաղթական օլիմպիադան

Ռուսների հաղթական օլիմպիադան
25.02.2014 | 11:43

Նվաճելով 13 ոսկե մեդալ՝ Ռուսաստանը ոչ պաշտոնական հաշվարկում դարձավ Սոչիի քսաներկուերորդ ձմեռային օլիմպիական խաղերի բացարձակ հաղթող երկիր: Նրան հաջորդեցին Նորվեգիան (11), Կանադան (10), Ամերիկայի Միացյալ Նահանգները (9): Լավագույն հնգյակը 8 ոսկե մեդալով եզրափակեց Հոլանդիան: Նույնքան ոսկի նվաճել են նաև գերմանացիները, սակայն մյուս ցուցանիշներով զիջեցին ավելի բարձր հորիզոնականը:
Հետաքրքրական է, որ ռուսներն առաջին հորիզոնականում են նաև, այսպես ասած, ամերիկյան հաշվարկով, որտեղ հաշվի է առնվում առհասարակ նվաճած մեդալների քանակը՝ անկախ դրանց հարգից: Այսպես, ռուսների ակտիվում է 33 մեդալ (13-11-9): Քսանութ մեդալով նրանց հաջորդում են ամերիկացիները (9-7-12): Երրորդը նորվեգներն են՝ 26=11+5+10: Չորրորդ հորիզոնականում կանադացիներն են՝ 25=10+10+5, հինգերորդում՝ հոլանդացիները (24=8+7+9):
Ինչ վերաբերում է մեզ, մենք կանք օլիմպիադային մասնակցած, սակայն չկանք մեդալներ նվաճած երկրների շարքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ